Կեսգիշերից հետո եւ առավոտյան «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտն ու Շուշին. ՊԲ


Կեսգիշերից հետո եւ առավոտյան «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտն ու Շուշին. ՊԲ

  • 29-10-2020 09:38:01   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:
 
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:
 
Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:
 
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play