Մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին․ Ուրուգվայի նախկին նախագահների համատեղ հայտարարությունը
29-10-2020 16:26:05 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ ԱԳՆ-ն Ֆեյսբուքում հրապարակել է Ուրուգվայի նախկին նախագահների համատեղ հայտարարությունը, որում ասվում է․
«Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը, որպեսզի վերսկսվեն անհապաղ հրադադարի, խաղաղության, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը հասնելուն ուղղված բանակցությունները։