Վաղ մանկության զարգացման COVID–19-ի արձագանքման ծրագիր. ՀԲ


Վաղ մանկության զարգացման COVID–19-ի արձագանքման ծրագիր. ՀԲ

  • 31-10-2020 11:45:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ։ Մասնավորապես, կազմակերպությունն իրականացնելու է նախադպրոցական հաստատությունների վերապատրաստում՝ հիմնվելով գնահատված կարիքների և մշակված վերապատրաստման մոդուլի նախագծի վրա։
 
Վերապատրաստման նպատակն է՝ զարգացնել նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները, բարձրացնել դժվարությունների և ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը և պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին և ծնողներին։
 
Մասնավորապես, վերապատրաստման առանցքային բաղադրիչները լինելու են կորոնավիրուսի պայմաններում նախադպրոցական հաստատությունների վերաբացմանն ու աշխատանքին ուղղված կոնկրետ քայլերը, նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների հետ աշխատելու կոնկրետ պայմանները և ծնողների հետ աշխատելու կոնկրետ պահանջները։ Վերապատրաստման ծրագիրը կզարգացնի նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների կարողություններն ու հմտությունները՝ նրանց իրազեկությունն ու պատրաստվածությունը բարձրացնելու, երեխաներին ու ծնողներին օժանդակություն տրամադրելու և ստացիոնար ծառայությունների բացակայության պայմաններում հեռավար ուսուցման հմտությունները զարգացնելու նպատակով։
 
Այս աշխատանքների նպատակն է՝ բարելավել կրթության համակարգի պատրաստվածությունը, արձագանքման և վերականգնման կարողությունը՝ միաժամանակ մեծացնելով ապահով և գործուն կրթության հասանելիությունը և ապահովելով նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների և աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան առողջությունն ու ապահովությունը։
 
Առաջադրանքը նախատեսում է՝ 1. նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների և օժանդակ կադրերի վերապատրաստման իրականացում՝ դասընթացավարների ընտրություն, նրանց վերապատրաստում՝ մոդուլներն արդյունավետ կերպով մատուցելու նպատակով, և դասընթացավարների գնահատում մոդուլի վերջում, 2. արդյունքների, վերլուծության ներկայացում, քննարկում և միջամտության արդյունքում ձևավորված առաջարկություններ։
 
Կազմակերպությունը պետք է պատրաստի աշխատանքի արդյունքները, վերլուծությունն ու առաջարկությունները ներկայացնող վերջնական հաշվետվություն, որը կներառի նաև Համաշխարհային բանկի թիմի կարծիքները, ինչպես նաև պետք է անցկացնի արդյունքների ներկայացման աշխատաժողով՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։
 
Հայտերը պետք է անգլերենով ներկայացվեն մինչև նոյեմբերի 10-ը, էլեկտրոնային տարբերակով՝ Համաշխարհային բանկի խմբի eConsultant2 համակարգով (https://wbgeconsult2.worldbank.org/wbgec/index.html)։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play