Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ զինծառայողների և ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի վայրագությունների մասին երրորդ զեկույցը


Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ զինծառայողների և ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի վայրագությունների մասին երրորդ զեկույցը

  • 09-11-2020 10:38:11   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Զեկույցն ուղարկվել է համապատասխան միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և իրավապաշտպան կազմակերպություններին:
 
Երրորդ զեկույցում ներկայացված են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը արձանագրված փաստերը հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:
 
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ, չնայած նախորդ երկու զեկույցներում բավարար ապացույցներ են ներկայացվել ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը պատշաճորեն չի արձագանքել և դատապարտել դրանք: Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործություները կանխելու միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ադրբեջանական կողմի համար առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագությունները Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքել նման դեպքերին և կանխարգելել հետագա հնարավոր ոճրագործությունները:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play