Մարտի 20-ին տեղի կունենա «Արդշինինվեստբանկ»-ի «Եղեգնաձոր»<br /> մասնաճյուղի վերաբացումը<br />


Մարտի 20-ին տեղի կունենա «Արդշինինվեստբանկ»-ի «Եղեգնաձոր»
մասնաճյուղի վերաբացումը

  • 19-03-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 20-ին տեղի կունենա «Արդշինինվեստբանկ»-ի վերանորոգված եւ բարեկարգված «Եղեգնաձոր» մասնաճյուղի վերաբացումը: Մասնաճյուղը հագեցված է ժամանակակից որակյալ տեխնիկայով եւ պատրաստ է իր հաճախորդներին մատուցել արագ եւ հուսալի բանկային ծառայություններ: «Եղեգնաձոր» մասնաճյուղը սպասարկում է մոտ 3000 հաճախորդներ, որոնց թվում են ինչպես պետական եւ մասնավոր կազմակերպություններ, այնպես էլ շարքային քաղաքացիներ: «Եղեգնաձոր» մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Եղեգնաձոր կմեկնեն բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը, Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնոկատար Սերգեյ Վիրաբյանը, դեպարտամենտի տնօրեններ, ստորաբաժանման ղեկավարներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն