Փաշինյանը ԱԳ և պաշտպանության նախարարների, ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը


Փաշինյանը ԱԳ և պաշտպանության նախարարների, ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

  • 14-11-2020 15:20:35   | Հայաստան  |  Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ:
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքները:
Նոյյան տապան  -   Հասարակություն