Կումայրիի ոստիկանները ընդհանուր մի քանի հարյուր գրամ մարիխուանայի նմանվող զանգված են հայտնաբերել
18-11-2020 11:18:21 | Շիրակի մարզ | Իրավունք
Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Տերյան փողոցի տնակներից մեկի 46-ամյա բնակիչը պատրաստում, պահում և օգտագործում է թմրամիջոց:
Քրեական հետախույզները թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով նույն օրը բերման են ենթարկել 46-ամյա տղամարդուն։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերել են պոլիէթիլային տոպրակի մեջ 170 գ քաշով շականակագույն, կիսաչոր, յուրահատուկ հոտով կանեփանման բույսի զանգված, վերարկուի գրպանից՝ 101 գ քաշով գորշ կանչավուն յուրահատուկ հոտով կանեփանման բույսի կիսաչոր զանգված, ծոցագրպանից 200 գ՝ նման զանգված, իսկ տաբատի գոտկատեղից՝ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ 107 գ կանեփանման զանգված էր:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը կանեփի կիսաչոր զանգված է, որը քաղել է դաշտերից՝ հետագայում ծխելու համար: