CNF-ն ավելի քան 285 հազար եվրո է հատկացրել բնության հատուկ պահպանվող տարածքներին
23-11-2020 13:48:38 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ավելի քան 285 հազար եվրո է հատկացվել ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներին:
Նշված գումարից ավելի քան 115 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային
համալիրին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, մոտավորապես 4 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին:
Հիշեցնենք, որ մինչ այս շուրջ 87 հազար եվրո հատկացվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Նշված փոխանցումները ԲՀՊՏ-ներին հատկացվող 2020 թ. ֆինանսական տարվա երկրորդ հատկացումներն էին: Գրեթե նույնչափ գումար պահպանվող տարածքներին հատկացվել էր նաև տարեսկզբին:
CNF-ը շարունակելու է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում