Լեռնային Ղարաբաղում ռուս սակրավորները կներգրավվեն ականազերծման աշխատանքներին

23-11-2020 14:50:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


Արցախում խաղաղապահ գործունեության համար Ռուսաստանը մեքենաների, ինժեներական տեխնիկայի ու սարքավորումների հերթական խմբաքանակն է ուղարկել Հայաստան: Առաջիկայում կմեծացվի նաև Ստեփանակերտում աշխատող ռուսական հումանիտար խմբի կազմը: Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը 75 մասնագետով ավելացնելու է Լեռնային Ղարաբաղում աշխատող կադրերի թիվը: Համալրվող անձնակազմը և բարձր անցանելիություն ունեցող 13 միավոր տեխնիկա զննություն է անցել Նոգինսկի փրկարարական կենտրոնում ու պատրաստ է մեկնել առաքելության՝ հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ից:
 
Ռուսաստանցի սակրավորները կներգրավվեն Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել
մասնագետներ, տեխնիկա, սպառազինություն, ինչպես նաև ծառայողական շներ: Երևան է տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ներառյալ ռոբոտատեխնիկական «Уран-6» բազմաֆունկցիոնալ ականազերծման համալիրներ, զրահամեքենաներ։ Անձնակազմը և տեխնիկան կտեղափոխվեն Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով և տեղում կկատարեն ինժեներա-հետախուզական առաջադրանքներ, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծում, պայթուցիկ առարկաների ոչնչացում:
 
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանագրերով՝ ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը նշանակվել է Արտաքին գործերի և ներգաղթյալների հարցերով նախարար, իսկ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին՝ փոխնախարար: Վիեննայում Սիրիայի դեսպան Բասսամ Ալ Սաբաղը տեղափոխվել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչություն:
 
Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը G20-ի առցանց գագաթնաժողովում անդամ երկրների ղեկավարներին առաջարկել է ստեղծել համաճարակների վերաբերյալ միջազգային պայմանագիր: Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարող է օգնել հետագայում կանխելու համաճարակները, ինչպես նաև նպաստել ավելի արագ և համակարգված արձագանքմանը: «Պայմանագիրը պետք է քննարկվի բոլոր ազգերի, ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես ԱՀԿ-ի հետ»,- ասել է Եվրոպայի խորհրդի ղեկավարը: Միշելը հավելել է, որ ԱՀԿ-ի դերը պետք է առանցքային լինի համաճարակի պայմաններում գործողությունները համակարգելու հարցում, գլոբալ պայմանագիրն էլ կխթանի այդ ջանքերը: Ավելի
վաղ G20-ի երկրների ղեկավարները խոստացել էին արդար բաշխել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն ու դեղերն ամբողջ աշխարհում:
 
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 59 միլիոնի: Ամենաշատ վարակվածները Միացյալ Նահանգներում են: 100 հազար բնակչի հաշվով մահվան դեպքերի թվով Եվրոպայում առաջատար են Չեխիան, Բելգիան և Բուլղարիան։ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք, մահացել է 36 մարդ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 195 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար