Տարհանված շահումյանցիների սոցիալական աջակցության կենտրոն է ստեղծվել
25-11-2020 17:30:12 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները, ովքեր հանգրվանել են ՀՀ բնակավայրերում, սոցիալական աջակցություն ստանալու համար այսուհետ կարող են դիմել Երևանում գործող օպերատիվ շտաբ, որտեղ բացվել է շահումյանցիների աջակցման կենտրոն: Օպերատիվ շտաբը գործում է Երևանի Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է կենտրոնի աշխատանքների համակարգող Նորայր Աստվածատրյանը՝ հավելելով որ Շահումյանից տարհանված բնակիչներին կացարաններով և կեցության այլ միջոցներով ապահովելու համար շրջվարչակազմը հնարավորինս աջակցություն
էր ցուցաբերում դեռևս սեպտեմբերի 27-ից:
«Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմը երեկ՝ նոյեմբերի 24-ին է դուրս եկել Քարվաճառից: Մինչ այդ շրջվարչակազմը զբաղվում էր տեղում բնակիչների տարհանման խնդիրների և այլ կազմակերպչական հարցերի լուծմամբ»,- ասաց նա:
Աստվածատրյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում հանգրվանած շահումյանցիների սոցիալական աջակցությունը ներկայումս առավել համակարգված բնույթ է ստացել:
Ասվածատրյանը նաև հայտնեց, որ Շահումյանի շրջանից տարհանված քաղաքացիները հանգրվանել են Հայաստանի տարբեր բնակավայրերում:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում