Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը, կարգավորվում խաղաղ կյանքը
26-11-2020 10:21:19 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի հետ համագործակցությամբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը. տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը: Վերականգնվել է հասարակական տրանսպորտի
աշխատանքը, և սկսվել է ճանապարհային երթևեկությունը, էլեկտրա- և ջրամատակարարումը: Խաղաղ բնակչությունը շարունակում է վերադառնալ իր տներ:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական վարչակարգին Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում:
Ռուս խաղաղապահները ապահովում են հրադադարի պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում