Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք. առողջացել 2142, 28 մահ կորոնավիրուսից, եւս 6-ն էլ՝ այլ հիվանդությունից
26-11-2020 11:15:41 | Հայաստան | Հասարակություն
Նոյեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130.870 դեպք, որից 103.055-ը՝ առողջացած, 2068-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25.228 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 498.951 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք: Ունենք 2142 առողջացած և 28 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 519 է: