Ուղիղ. Ազգային ժողովում մեկնարկել է ռազմական դրության վերացման հարցով արտահերթ նիստը
26-11-2020 11:10:39 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով արտահերթ նիստը: «Ռազմական դրությունը վերացնելու մասին» խորհրդարանի որոշման նախագիծ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել որոշման նախագծի վերաբերյալ:
Արտահերթ նիստում որոշման նախագծի քննարկման համար, անհրաժեշտ է, որ այն քվեարկությամբ ընդգրկվի նիստի օրակարգում: