ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել
30-11-2020 10:50:26 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՌԴ պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել:
ՌԴ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ նախօրեին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Երևանից տեղափոխվել է Ստեփանակերտ:
Շարասյանն ուղեկցել են ռուսական
խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերը և ռազմական ոստիկանությունը:
Ռազմական հոսպիտալի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում:
Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումները կսպասարկեն ռուս խաղաղապահներին, ինչպես նաև կտրամադրեն անհրաժեշտ բժշկական օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ բժշկական ստորաբաժանումը կարող է տեղավորել մինչև 40 հոգու: Առաջին ստորաբաժանման կազմում ժամանել է 60 մասնագետ, այդ թվում՝ զինվորական վիրաբույժներ, անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թերապևտ ու հակահամաճարակաբան:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում