«Մանկական Եվրատեսիլ-2020»-ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչը
30-11-2020 12:30:04 | | Ի՞նչ է գրում մամուլը
«Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան J'imagine («Պատկերացնում եմ») երգով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով մրցույթն անցկացվել է հեռուստակամրջի միջոցով նոյեմբերի 29-ին:
Մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան Forever («Ընդմիշտ») երգով, երրորդ տեղը՝ Իսպանիայի ներկայացուցիչ Սոլեան, որը կատարել է Palante («Առաջ շարժվիր») երգը:
2020-ին մրցույթին մասնակցել են 12 երկրի ներկայացուցիչներ: Առցանց դիտումը կազմակերպել է Լեհաստանը: Մասնակիցների ելույթները, որոնցից յուրաքանչյուրն երգել է իր երկրի համերգասարահում, համակարգել են Վարշավայի հաղորդավարները: Մրցույթի մասնակիցները ձայներ են ստացել 140 երկրից: