Շախմատի 2024 թվականի օլիմպիադան կանցկացվի Բուդապեշտում


Շախմատի 2024 թվականի օլիմպիադան կանցկացվի Բուդապեշտում

  • 07-12-2020 17:49:50   | Հունգարիա  |  Սպորտ

Շախմատի 2024 թվականի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:
 
Շախմատային օլիմպիադան, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, այս տարի պետք է լիներ Ռուսաստանում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն չեղարկվեց: Հունգարիան երկրորդ անգամն է ընդունում օլիմպիադան: Առաջին անգամ ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող այս մրցաշարը Բուդապեշտն ընդունել է հեռավոր 1926 թվականին:
 
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։ Բացի այդ, հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիադաների և չորս անգամ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, երկու անգամ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր։ Հավաքականի առավելագույն միջին վարկանիշը 2724 է (2012)։
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play