«Արմավիր» ՔԿՀ-ում թթվասերի միջից հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել


«Արմավիր» ՔԿՀ-ում թթվասերի միջից հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

  • 10-12-2020 17:28:45   | Հայաստան  |  Իրավունք

 
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Կ.Մ.-ի կողմից դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա թթվասերի 2 տարաների գործարանային տեսքը կասկած է առաջացրել: Արդյունքում՝ տարաների միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, հոգեմետ հանդիսացող, դիազեպամ հիշեցնող 930 դեղահաբ:  
 
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 
Նոյյան տապան  -   Իրավունք