Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնյաների վերաբերյալ քրգործ չի հարուցվել․ ՀՔԾ-ն հերքում է Ղազինյանին


Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնյաների վերաբերյալ քրգործ չի հարուցվել․ ՀՔԾ-ն հերքում է Ղազինյանին

  • 11-12-2020 13:07:47   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»:
 
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են,  վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում են զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք