Իշխան Սաղաթելյանը բերման է ենթարկվել, Մաշտոցի պողոտայում երթ է
11-12-2020 16:39:50 | Հայաստան | Իրավունք
Ոստիկանները Երևանի կենտրոնից բերման են ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից ոմանց, այդ թվում՝ բերման ենթարկվեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ արեց երթ անցկացնել՝ մարդկանց փողոց դուրս գալու կոչով։
«ՀՀ քաղաքացիներն օրենքով սահմանված կարգով անում են իրենց ակցիաները, ինչի՞ համար են ուժ կիրառում, առավել ևս Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարի նկատմամբ։ Այս իշխանություններն ամբողջովին սպառել են իրենց, հույսը դրել են բիրտ ուժի կիրառմանը, որն անթույլատրելի է։ Մարդիկ խաղաղ ակցիաներ են իրականացնում։ Եվ Նիկոլ Փաշինյանը, հիմնվելով բացառապես ուժային կառույցների վրա, ապօրինի հրամաններ տալով, փորձում է լռեցնել մեր ձայնը։ Բայց մենք վճռական ենք, չի ստացվելու»,- հայտարարեց Վանեցյանը։
Ակցիայի մասնակիցները երթ են անցկացնում Մաշտոցի պողոտայում։