ՄԻՊ-ն ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ է ուղարկում միջազգային մարմիններին


ՄԻՊ-ն ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ է ուղարկում միջազգային մարմիններին

  • 11-12-2020 17:10:29   | Հայաստան  |  Իրավունք

Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նոր ապացույցներ է ուղարկում միջազգային մարմիններին:
 
«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
 
«Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից:
 
Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction):
 
Ապացույցները մեր աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման, թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել է իրավական ամրագրում:
 
Այդ ապացույցներին կից ուղակվում է նաև իրավական վերլուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաև կապը դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ:
 
Բոլոր նյութերը կուղարկվեն նաև ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչներին, այլ երկրներում ՀՀ դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին»,- գրել է Թաթոյանը:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք