«Երեխաների և նրանց օրգանների վաճառքի գործով»՝ վերքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
12-12-2020 10:45:45 | Շիրակի մարզ | Իրավունք
Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» կոչվող ՊՈԿ-ի թվով-166 «Երեխաների և նրանց օրգանների վաճառքի» վերաբերյալ՝ ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում եմ հասցեագրել ՀՀ ԱԱԾ նախկին պետ՝ Արթուր Վանեցյանին: Հաղորդումն ուղարկվել էր ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն և շուրջ երկու ամիս մատնվել կասկածելի անգործության: Նաև խիստ կասկածելի հանգամանքներում հաղորդումը ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունից վերահասցեագրվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին: Որտեղ հետքննիչ Վ.Հայրապետյանի կողմից նախապատրաստվել են նյութեր և որոշում կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:Հետաքննիչի կայացրած որոշման դեմ օրենքով նախատեսված կարգով բողոք եմ տարել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին: Շիրակի մարզի դատախազության դատախազ՝ Վահե Միրզոյանի որոշմամբ մերժվել է իմ բողոքը և հաստատվել հետքննիչի Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը:
Մինչդեռ նախապաատրաստված նյութերն ամբողջ ծավալով հեղեղված են իբր մահացած երեխաների վերաբերյալ չստորագրված, չկնքված, չհաստատված, հիմնականում որպես մահվան պատճառ ՝ «Օրգանիզմի ուղեղային կախեքսիա» ախտորոշմամբ ՝ «Մահվան փաստը հավաստող բժշկական վկայականներ»-ով՝ տրված Գյումրի քաղաքի «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ –ի կողմից:Առկա են են նաև իբր մահացած երեխաների «Մահվան ակտի գրանցման վերաբերյալ» տեղեկանքներ`տրված Գյումրու տարածքային բաժնի ՔԿԱԳ բաժնի (Զագսի) կողմից՝ չկնիքված, չստորագրված և այլ կասկածելի փաստերով:
Համաձայն հետաքննիչի կողմից կազմած արձանագրության և ըստ վերջինի բառերի՝ Շիրակ Գյուղի հարակից տարածքում գտնվող գերեզմանոցում, մանկատան երեխաների հուղարկավորության համար նախատեսված հատվածում՝ ԹՎՈՎ_166 մահացած երեխաների վերաբերյալ հայտնաբերել և արձանագրել է ընդամենը «Մի քանի գերեզմանաթումբ»:
«Երեխաների և նրանց օրգանների վաճառքի» վերաբերյալ Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ Բողոք եմ տարել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի՝ բավարարել է իմ բողոքը և վերացրել Գյումրի քաղաքի Մուշի բաժնի հետաքննիչ Վարդուհի Հայրապետյանի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը» :Դատարանի կողմից Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:
Չնայած այն հանգամանքին,որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում դատախազ Միհրան Մարտիրոսյանը որևէ հակափաստարկ չկարողացավ ներկայացնել և կարելի է ասել ուղղակի փախավ դատարանից, այնուհանդերձ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ բողոք է տարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Պետք է ասեմ,որ դատախազի վերաքննիչ բողոքը մի շարք քրեադատավարական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների կույտ է իրենից ներկայացնում, անկախ դրանց վերաբերելիությունից և անկախ անգամ այն բանից,որ դատախազն հենց ինքն էլ խախտել է այդ նորմերը: Վստահեցնում եմ,որ նախապատրաստված նյութերում առկա փաստաթղթերից վերջինս բացարձակապես տեղյակ չէ: Դատախազի վերաքննիչ բողոքը պատրաստվում եմ այն հրապարակայնացնել, որպեսզի վերջինի <<մտքի գոհարները>> հասնելի լինի արդարադատության համակարգի պաշտոնատար բաբարոսներին: Մ.Մարտիրոսյանը կամայականորեն արձանագրված թվով-166 մահացած երեխաների փաստը խեղաթյուրել է, նշել՝ թվով-95 երեխա: Բողոքում միաժամանակ ամրագրել է, թե՝ օրինակ առաջին ատյանի դատարանը չի հստակեցրել թվով-95 մահացած յուրաքանչյուր երեխայի մահվան փաստո՞վ պետք է դատախազությունը քրեական գործ հարուցի, թե՞ բոլոր-95 երեխաներինը մասին վերցրած և փաստորեն սպասում, որ դատարանը պետք է հստակեցնի: Այլևս կասկած չի կարող լինել,որ հայ երեխաների և նրանց օրգանների վաճառքի առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու «պատվավոր հորիզոնականը» զբաղեցնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Եվ ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ ՀՀ գլխավոր դատախազը հերթական անգամ պատրաստ է միջամտել և նպաստել սույն գործի պարտակմանը: Կարծում եմ,որ ՀՀ գլխավոր դատախազներ Գևորգ Կոստանյանը, Արթուր Դավթյանը, Շիրակի մարզի նախկին դատախազներ Րաֆֆի Ասլանյանը, Կարեն Գաբրիելյանը պետք է ստուգեն իրենց ծագումնաբանությունը՝ պարզելու, թե ի վերջո իրենք թուրք են, թե հայ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Վազգեն Ռշտունու նախագահությամբ՝ 2020 թվականի դեկտեմբերի 07-ին քննության է առել դատախազ Միհրան Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը: Նույն օրը վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշման հրապարակման օր է նշանակվել հաջորդ օրը ՝ 2020 թվականի դեկտեմբերի 08-ին՝ մինչև ժամը 15:00-ն: Սակայն նշված օրը որոշումը չի հրապարակվել:Վերաքննիչ դատարանը դեռևս խորհրդակցական սենյակում է:
Կորոնավիրուսի կանխարգելման պատճառով՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշմամբ, դատական նիստերին լրագրողների և անկախ դիտորդների մասնակցության սահմանափակման հետևանքով՝ բողոքի քննությունը չի լուսաբանվել:
Հաշվի առնելով այս գործի նկատմամբ հասարակության ուշադրությունն ու հնչեղությունը՝ վերաքննիչ դատարանի որոշման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ տեղեկություններ կհայտնեմ որոշումը հրապարակվելուն պես: