Արթուր Ալեքսանյանն առողջական խնդիրների պատճառով չի շարունակի պայքարն աշխարհի գավաթում անհատական խաղարկությունում


Արթուր Ալեքսանյանն առողջական խնդիրների պատճառով չի շարունակի պայքարն աշխարհի գավաթում անհատական խաղարկությունում

  • 14-12-2020 14:01:10   | Հայաստան  |  Սպորտ

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի շարունակի ելույթները աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:
 
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները Բելգրադից հայտնում են, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պայքարն աշխարհի գավաթում:
 
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց Մուսա Եվլոևին:
 
Նախօրեին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: Իսկ հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Սլավիկ Գալստյանը:  67 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հրաշալի կամային որակներ ցույց տվեց և 2:4 հաշվով պարտվելիս` տուշեով հաղթեց մրցակցին՝  Ուկրաինայից Արթուր Պոլիտաևին, դառնալով աշխարհի գավաթի անհատական  խաղարկության բրոնզե մեդալակիր:
 
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիա
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ