63-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար


63-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

  • 16-12-2020 12:18:53   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևանի 63-ամյա բնակչի կողմից 12 տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: 
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 63-ամյա բնակիչը, մտերիմ հարաբերություններ ունենալով երևանաբնակ ընտանիքի հետ, օգտվելով 12 տարին չլրացած երեխայի ծնողների բացակայությունից, 2019 թ. սեպտեմբերին երկու անգամ, ինչպես նաև 2020 թ. փետրվարին այցելել է նրանց բնակարան, որտեղ օգտվելով վերոնշյալ երեխայի անօգնական վիճակից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 63-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք