Հայտնի են ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի հաղթողները


Հայտնի են ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի հաղթողները

  • 16-12-2020 18:20:49   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ծաղկաձորում համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ տեղի է ունեցել ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադան կազմակերպել է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ: Եզրափակիչ փուլում մեդալային տեղերի համար պայքարել են հանրապետության 8 ուժեղագույն թիմերը՝
 
Երևանի թիվ 130 հիմնական դպրոց,
Երևանի թիվ 55 հիմնական դպրոց,
Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոց,
ՖՈՏՈՆ վարժարան,
Երևանի թիվ 181 հիմնական դպրոց,
Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոց,
Երևանի թիվ 35 հիմնական դպրոց,
Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:
 
Համառ պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի թիվ 181 հիմնական դպրոցը: ​Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Աշտարակի թիվ 4 և Երևանի թիվ 35 դպրոցները:​
 
Հավելենք, որ 1/4 եզրափակիչ փուլը չհաղթահարած թիմերի անդամները միջազգային գրոսմայստերներ Սմբատ Լպուտյանի և Տիգրան Հարությունյանի հետ մրցելու հնարավորություն են ստացել:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն