Հայտնի են ՀՀ երիտասարդների գնդակային հրաձգության առաջնության մրցանակակիրները
18-12-2020 18:31:10 | Հայաստան | Սպորտ
Դեկտեմբերի 15-18-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է 60 մարզիկ՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան և Հրաձգության հանրապետական մարզադպրոցներից, Գյումրու քաղաքապետարանից, Տավուշի մարզի «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային համալիրից:
Տարվա վերջին մրցաշարում հրաձիգները բարձր արդյունքներ են գրանցել հատկապես վազող թիրախ ձևում: Մասնավորապես, Տիգրան Մանուկյանը լրացրել է ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի նորման, Գոռ Խաչատրյանը վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 վարժությունում խոցելով 572 միավոր, կրկնել է ՀՀ ռեկորդը, իսկ մրցման երկրորդ օրը խառը վազք, 10 մ, 20+20 վարժությունում խոցելով 385 միավոր՝ 1 միավորով գերազանցել է ՀՀ ռեկորդը։ ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ խորհրդի նիստն առաջնության ուժեղագույն մարզիկ է ընտրել հենց Գոռ Խաչատրյանին:
Հայաստանի երիտասարդների գնդակային հրաձգության առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մարզիկները.
Արուսյակ Գրիգորյան, անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան
Գոհար Հարությունյան
Ժաննա Պողոսյան
Մրցանակային տեղ զբաղեցրած հրաձիգները և հաղթող մարզիկների անձնական մարզիչներն արժանացել են դրամական պարգևների, մարզիկներն ստացել են նաև մեդալ և պատվոգիր։