Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին չեն պարտադրել մասնակցել սգո երթին. պարզաբանում


Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին չեն պարտադրել մասնակցել սգո երթին. պարզաբանում

  • 19-12-2020 13:55:22   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ հայտնելով, որ ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մալյանի գրառումն առ այն, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին անձնակազմի կառավարման վարչությունից զանգահարել կամ գրել են դեկտեմբերի 19-ին՝ ժ։ 13։00-ին, Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր սգո երթին մասնակցելու համար, չի համապատասխանում իրականությանը։
 
«Իսկ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Նարինե Տարասյանի անվան շահարկումն առավել քան անհեթեթ է, քանի որ վերջինս 2020 թվականի հունիսից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում»,- ասվում է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն