Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումների վերաբերյալ նյութերը ՀՔԾ-ն կցել է Մովսես Հակոբյանի գործին


Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումների վերաբերյալ նյութերը ՀՔԾ-ն կցել է Մովսես Հակոբյանի գործին

  • 22-12-2020 14:45:22   | Հայաստան  |  Իրավունք

 
Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումների վերաբերյալ նյութերը գլխավոր դատախազությունից ստացվել և կցվել են Հատուկ քննչական ծառայությունում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով հարուցված քրեական գործին՝ «Լուրերին» հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը։ Այս քրեական գործը հարուցվել էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա։
 
Նշենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքում գրել էր, թե 2018 թ. հոկտեմբերին Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ ղեկավար, Դուբայում հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ, և նա փակ ծրարով փոխանցել է առաջարկ Հայաստանի վարչապետին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանը հանձնվի Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք