Ուզում ենք մի փոքր հրաշք պարգևել․ Ստեփանակերտի քաղաքապետ


Ուզում ենք մի փոքր հրաշք պարգևել․ Ստեփանակերտի քաղաքապետ

  • 05-01-2021 14:33:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Ստեփանակերտի քաղաքապետարանը Ֆեյսբուքի էջում տարածել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հայտարարությունը.
«Սիրելի՛ արցախցիներ,
 
Սուրբ Ծննդյան տոնին ուզում ենք մի փոքր հրաշք պարգևել ձեզ: Այդ իսկ նպատակով հրավիրում ենք ձեզ Ստեփանակերտի քաղաքապետարանի, ՀԱԵ Արցախի թեմի և «Երազանք» զարգացման հիմնադրամի կողմից նախաձեռնված Սուրբ Ծննդյան միջոցառմանը։
 
Սպասում ենք ձեզ հունվարի 6-ին՝ ժամը 13:00-ին, Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու բակում»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն