Ասկերանի Խնածախ, Այգեստան համայնքներում և Մարտունիում նախատեսվում է չպայթած ռազմամթերքի վնասազերծում


Ասկերանի Խնածախ, Այգեստան համայնքներում և Մարտունիում նախատեսվում է չպայթած ռազմամթերքի վնասազերծում

  • 08-01-2021 14:07:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում այսօր Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի կողմից նախատեսվում է չպայթած ռազմամթերքի վնասազերծում:
 
«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։
 
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն