Սկսվում է բնակավայրերը կորցրած արցախցիներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել
12-01-2021 11:33:50 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է , որ Արցախի կառավարությունը սկսում է պատերազմի հետևանքով բնակավայրերը կորցրած քաղաքացներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը։ Նա մասնավորապես ասել է.
«Այս փուլում բնակելի տներ են տրամադրվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Տները լինելու են վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։
Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։
Արվում է առավելագույնը հնարավորինս կարճաժամկետ հատվածում կացարանի խնդիր ունեցող քաղաքացիների համար Արցախում ապահովելու ապրելու համար արդյունավետ պայմաններ»: