Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով


Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով

  • 12-01-2021 16:06:05   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արաբկիր վարչական շրջանիշենքերում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով: 
 
«Երևանի քաղաքապետարանի՝ 2021 թվականի աշխատանքային ծրագրով Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով։ Փոխարինման ենթակա վերելակներն ընտրվում են առաջնահերթության սկզբունքով՝ ըստ վերելակային ծառայությունների կողմից վերելակների վիճակի գնահատման և ըստ բազմաբնակարան շենքերի հարկայնության»,- ասված է հաղորդագրությունում:
 
Վերելակների ընտրության գործընթացը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների անմիջական հսկողության ներքո։
 
Նախորդ տարի Արաբկիրում տեղադրվել է 50 նոր վերելակ։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն