Հավաստագրերի հանձնում պատերազմի կամավորներին


Հավաստագրերի հանձնում պատերազմի կամավորներին

  • 14-01-2021 15:55:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Պատերազմում ներգրավված մեր երիտասարդների քաջության և հերոսության համար երախտագիտությունը միայն խոսքերով չէ, որ պետք է արտահայտվի, այլև՝ կոնկրետ գործողություններով։ 
 
Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է քաղաքացիական կյանք և ուսումնական գործընթաց իր զինվոր ուսանողների վերադարձի ծրագիր։ Բացի այդ՝ ՀՖՀՀ-ն աջակցում է նաև իր  զոհված ուսանողների ընտանիքներին։
Այսպիսով, ՀՖՀՀ բարերար և մեծ բարեկամ Ռայմոնդ Եզեգելյանի աջակցությամբ 10 ուսանողի, անձնակազմի 1 անդամի և զոհված ուսանողների ընտանիքներին կտրամադրվի դրամական աջակցություն, իսկ ՀՖՀՀ բարեկամ ԱԿԲԱ բանկը կհովանավորի 2 ուսանողի տարեկան ուսման վարձը։ Բացի այդ՝ ուսումնական գործընթացում հաջողելու համար մեր զինվոր ուսանողների նկատմամբ կցուցաբերվի անհատական մոտեցում, կկազմակերպվեն կանոնավոր հանդիպումներ և անհատական դասընթացներ։
 
Հունվարի 13-ին ՀՖՀՀ-ում տեղի ունեցավ ծրագրի շահառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը։ Ներկա էին Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտը, ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հակոբ Անդրեասյանը, պարոն Ռայմոնդ Եզեգելյանի ներկայացուցիչները, Ամունդի ԱԿԲԱ-ի գլխավոր տնօրեն պարոն Ժան Մազեջյանը, ով ֆինանսավորում է զորացրված ուսանողների վերականգնման ծրագիրը։
 
Դեսպանն ընդգծեց ուսանողների մեծ նվիրվածությունը և ողջունեց ՀՖՀՀ-ի նախաձեռնողականությունը, քանի որ առաջին համալսարանն է, որ օգնության ծրագիր և հատուկ նախագիծ է մշակել վերականգնման համար։
 
Մեկենասները ՀՖՀՀ-ի ուսանողներին մշտապես աջակցելու կամք արտահայտեցին, թե՛ անձնական, թե՛ մասնագիտական առումով, լինի դա ֆինանսապես, թե մասնագիտական պրակտիկաների միջոցով։ 
 
Ռեկտոր պարոն Բերտրան Վենարը իր խորին երախտագիտությունը հայտնեց կամավորներին հայրենիքի պաշտպանության գործին իրենց նվիրվածության համար և շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի դեսպանատանն ու մեկենասներին ՀՖՀՀ-ի բոլոր ծրագրերին շարունակաբար աջակցելու համար։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play