Օգնություն ստանալու համար ընդունելությունների կենտրոն է դիմել ավելի քան 2320 արցախցի

21-01-2021 14:36:22   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ստեփանակերտում շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելությունների կենտրոնը, որտեղ կազմակերպվել է Արցախում հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու նպատակով գործող թեժ գիծը: Այս
մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
 
Նրանց որոնումներն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ ԿԽՄԿ-ի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Բոլոր դիմումները գրանցվում են, մուտքագրվում են տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին:
 
Օգնություն ստանալու համար ընդունելությունների կենտրոն է դիմել ավելի քան 2320 մարդ, այդ թվում՝ 575-ը դիմել է թեժ գծին:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 275 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար