Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ


Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ

  • 21-01-2021 20:30:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վաղը Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է:
 
«Հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 22-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն իրականացնելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
 
Համաձայնություն տալ 2021 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- տեղեկացնում է ԱԺ կայքը:
 
Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play