Ժամանակն է բոլոր ճիշտ կռված տղերքը հավաքվեն և այլընտրանքային ուժ ստեղծեն՝ հանուն ՀՀ ապագայի

22-01-2021 16:05:49   | Հայաստան  |  Քաղաքական



Ուշ թե շուտ, ուզած չուզած, մեր երկրում առկա ճգնաժամի միակ լուծումը խոր
հրդարանական ընտրություններն են։
 
Ստեղծված իրավիճակում միմյանց չհանդուրժող ուժերի կողմից անզիջում պայքար է գնում իշխանության համար։ Կյանքը ցույց տվեց, որ հայրենիքի բացառիկ նվիրյալներ են իսկական կռվող տղերքը , որոնք այնքան ազնիվ են,  որ դժբախտաբար չեն համապատասխանում ՀՀ քաղաքական գործչի կերպարին։ Սակայն առկա ճգնաժամային իրավիճակում պետք է ստեղծել նոր քաղաքական ուժ, որ տանելի կլինի քաղաքական դաշտում, ժողովուրդը կտա անհրաժեշտ ձայներ երկրում երրորդ ուժ լինելու և քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալու համար։ Այդ ուժը ԴՈՒ ես իսկական կռվող հերոս ՏՂԱ, համախմբվեք , մի թողեք մեր երկրի անվտանգության հաշվին առեւտուր անեն ոչ ներսում, և ոչ էլ դրսում, միևնույն է վտանգի պահին մեր զինվորի արյունն է պահանջվում։
 
Ովքեր համաձայն են իսկական հայրենասեր տղերքից նոր ուժ ստեղծվելու խնդրում եմ արձագանքել, մնացածը կազմակերպչական հարցերը կլուծվեն արագ։ Դե Ձեզ տեսնեմ, տարածում ենք անխնա։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 3467 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար