ԱԱՏՄ աշխատակիցները հանդիպել են «Երևանտրանս» ՓԲԸ ներկայացուցիչների հետ

25-01-2021 18:45:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետները հանդիպել են «Երևանտրանս» ՓԲ ընկերության ցամաքային ուղևորատար տրանսպորտի ոլորտում գործունեություն իրականացնող 40-ից ավելի
կազմակերպությունների ղեկավարների ու պատասխանատուների հետ։
 
Տեսչական մարմնի աշխատակիցները վերոնշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված COVID անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։
 
Քննարկման ավարտին ընկերությունների պատասխանատուներին տրամադրվել են իրազեկման թերթիկներ՝ տրանսպորտային միջոցներում փակցնելու համար։
 
ԱԱՏՄ մասնագետները ընկերությունների ներկայացուցիչներին մեկ անգամ ևս հորդորել են խստորեն պահպանել սահմանված անվտանգության նորմերը։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 298 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար