Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա


Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա

  • 26-01-2021 14:16:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում: Հայաստանի նախագահի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները:
 
Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play