ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն


ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն

  • 28-01-2021 10:40:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն:
 
Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից: Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են:
 
Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում:
Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր, հայտնաբերվել է 1321 աճյուն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play