Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 173 նոր դեպք,առողջացել 404, մահացել 3 քաղաքացի
30-01-2021 11:15:28 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանում հունվարի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք, առողջացել է 404 քաղաքացի, մահացել՝ 2-ը:
Մեկ օրում կատարվել է 1767 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 646563-ի:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166901 դեպք, որոնցից 157314-ն` առողջացած, 3071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5750 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 766 է: