Փետրվարի 22-ին և 23-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ


Փետրվարի 22-ին և 23-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

  • 23-02-2021 17:20:53   | Հայաստան  |  Քաղաքական

 
Փետրվարի 22-ին և 23-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
 
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
 
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play