Այսօրվանից վերջ թավիշին. ՀՀ վարչապետ

25-02-2021 17:07:03   | Հայաստան  |  Քաղաքական



Այսօրվանից վերջ թավիշին.
 
Այս մասին քիչ առաջ հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝ թավիշին վերջ դնելը նշանակում է օրինականության հաստատում: 
 
«Ժողովուրդն այսօր մեկ ակնկալիք ունի, և ես ուզում եմ ներողություն խնդրել
բոլորիցդ, որ այդ ակնկալիքը չեմ իրականացրել, որ անընդհատ ասում ենք՝ վերջ թավիշին, վերջ թավիշին, չենք անում»,- Ն. Փաշինյանը՝ հավելելով. «Ժողովրդին թալանածներն այլևս վերադառնալու ճանապարհ և հնարավորություն չունեն»: 
 
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակեց ռազմական հեղաշրջման փորձ: 
 
Նա նախ ֆեյսբուքյան լայվով դիմեց քաղաքացիներին՝ կոչ անելով հավաքվել Հանրապետության հրապարակում, ապա քաղաքացիների առաջ ելույթ ունենալուց հետո այս պահին երթ է իրականացնում մայրաքաղաքի փողոցներով: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 705 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար