Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են Սևանա լճի խնդիրները


Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են Սևանա լճի խնդիրները

  • 26-02-2021 14:35:40   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Փետրվարի 25-ին  ընդունեցի  «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդականին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետին։
 
Հանդիպման ընթացքում   քննարկեցինք Գեղարքունիքի մարզում առկա մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք հնարավոր է  կարգավորել  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզպետարանի  համատեղ ուժերով:
 
 Խոսվեց Գեղարքունիքի մարզի համայնքներով անցնող և Սևանա լիճ թափվող գետերի աղտոտվածության ներկայիս վիճակի մասին և պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ համատեղ ուժերով  բնակչության շրջանում  իրականացնել բացատրական աշխատանքներ՝ գետերը աղտոտվածությունից հնարավորինս զերծ պահելու համար: 
 
Քննարկման ընթացքում խոսք գնաց  համայնքների վարչական տարածքներից հողի բերրի շերտի դուրսբերման և այլ օգտակար հանածոների անօրինական շահագործման  մասին:  Նպատակահարմար համարվեց՝ համատեղ ուժերով  վերահսկողություն իրականացնել հանքերի օրինական շահագործման և հողատարածքների բերրի շերտերի պահպանության և օգտագործման ուղղությամբ: 
 
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր աղբավայրերի շահագործմանը: Այս թեմայի շրջանակներում  առաջարկվեց առաջիկա ամիսների ընթացքում անցկացնել  մազային  շաբաթօրյակներ, հետևողական լինել, որպեսզի համայնքները պարբերաբար  իրականցնեն աղբահանություն և աղբավայրերը շահագործեն օրենքով սահմանված կարգով:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև շաբաթօրյակների ընթացքում ծառատունկեր իրականացնելու մասին:
  Խոսվեց նաև  Սևանա լճից  ապօրինի ձկնորսության դեմ կանխարգելիչ միջոցառումների  իրականացման արդյունավետությունը բարձրացնելու մասին»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play