ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 4 բարձրաստիճան պաշտոնյա չի միացել հայտարարությանը. ովքեր են նրանք

26-02-2021 15:44:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Լուսանկարում՝ ձախից Առաքել Մարտիկյան, կենտրոնում Պողոս Պողոսյան, աջից՝ Արթուր Չատյան
 
Հայկական ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ երեկվա տարածած հայտարարությանը ոչ բոլոր բարձրաստիճան սպաներն են միացել:
 
Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝
պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը, որից հետո վարչապետը հայտարարեց, որ սա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ կոչ արեց աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում:
 
Ուսումնասիրելով ԳՇ բարձրաստիճան սպաների կազմը՝ պարզեցինք, որ հայտարարությանը չի միացել 4 պաշտոնյա:
 
Նրանք են՝ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ ՀՀ ԶՈՒ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 187 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար