Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա. փոխվարչապետի գրասենյակ


Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա. փոխվարչապետի գրասենյակ

  • 26-02-2021 17:20:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի, և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա՝ 1lurer.am-ին փոխանցեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:
 
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ էության, նպաստում է Կարմիր խաչի ու Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընթացող գերիների փոխանակման գործընթացի խաթարմանը: Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա: Այդօրինակ գործողություններն ու հայտարարությունները հակասում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն ու տրամաբանությանը, մասնավորապես՝ դրա 8-րդ կետին, որում նշվում է, որ «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»,- հայտնեցին փոխվարչապետ Ավինյանի գրասենյակից:
 
Հիշեցնենք՝ Ալիևը հայտարարել էր, թե վերադարձրել են բոլոր ռազմագերիներին, իսկ Ադրբեջանում դեռ պահվող մարդկանց անվանել ահաբեկիչներ և դիվերսանտներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play