Անմահության ճանապարհ. Արթուր Աղաջանյան

02-03-2021 09:55:54   | Հայաստան  |  Հասարակություն





Արցախյան երկրորդ պատերազմին հանուն հայրենիքի ընկած ոստիկաններից է նաև ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արթուր Աղաջանյանը։
 
Ծնվել էր 1982 թվականին՝ Սիսիանում։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։ 2010 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ 10 տարուց ավելի պահպանում էր հասարակական կարգը, նաև Տավուշում իրականացրել է մարտական հերթապահություն։
 
Երբ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, ոստիկանության զորքերի ծառայողներն անմիջապես տագնապով
հավաքվեցին իրենց զորամասերում։
 
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ն Արթուր Աղաջանյանը մասնակցեց Քարվաճառի պաշտպանական մարտերին։ Հոկտեմբերի 25-ին չորս օրով գնաց տուն։ Հոկտեմբերի 29-ին կրկին Արցախում էր։ Այս անգամ ծառայակից ընկերների հետ Քարվաճառից մեկնեց Շուշի՝ մասնակցելու բերդաքաղաքի պաշտպանությանը։
 
Նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան զանգել էր կնոջը՝ Նազելիին. «Շրջափակման մեջ ենք։ Չգիտենք՝ հետ կգանք, թե՝ ոչ։ Երեխեքին լավ կնայես»: Իսկ օրեր անց ստացվեց բոթը՝ Արթուրը և ծառայակիցները զոհվել են։
 
Նազելիի համար Արցախից ստացած բոթը կրկնակի ծանր էր։ Ամուսնու հետ շրջափակման մեջ էր եղել ու զոհվել նաև հարազատ եղբայրը՝ ոստիկանության զորքերի ծառայող Մհեր Մարտիրոսյանը։
 
Արթուրի երազանքն էր, որ դուստրը՝ Մարիամը, սովորի ոստիկանության ակադեմիայում ու շարունակի իր գործը։ Մարիամը հաստատ որոշել է, որ ոստիկան է դառնալու, իրականացնելու է հոր երազանքը: Արթուրի կրտսեր դուստրը՝ Արմինեն, հոր պես լավ նկարում է։ Նրա ստեղծագործություններում հայրը միշտ իրենց հետ է:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 123 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար