Կորոնավիրուսով վարակման թվերն աճում են. աշխարհը չի հաղթահարի վարակը մինչև տարեվերջ. ԱՀԿ


Կորոնավիրուսով վարակման թվերն աճում են. աշխարհը չի հաղթահարի վարակը մինչև տարեվերջ. ԱՀԿ

  • 02-03-2021 10:43:15   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն առաջին անգամ ավելացել է վերջին յոթ շաբաթների ընթացքում, և բոլորովին իրատեսական չէ կարծել, որ մինչև տարեվերջ աշխարհը պարտության կմատնի Քովիդ-19-ը: Նման կարծիք են հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարները: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
 
«Անցյալ շաբաթ կորոնավիրուսի վարակի դեպքերը վերջին յոթ շաբաթվա ընթացքում առաջին անգամ ավելացել են: Թվերն աճել են Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Եվրոպայում, Հարավարևելյան Ասիայում և Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում: Սա հիասթափեցնող է, սակայն անակնկալ չէ»,- նշել է ԱՀԿ տնօրենը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play