Փոփոխություններ «Պետական տուրքի մասին» օրենքում. ԱԺ-ն ընդունել է նախագիծն առաջին ընթերցմամբ


Փոփոխություններ «Պետական տուրքի մասին» օրենքում. ԱԺ-ն ընդունել է նախագիծն առաջին ընթերցմամբ

  • 03-03-2021 12:15:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 79 կողմ, 36 դեմ և 3 ձեռնպահ ձայներով: 
 
Նշենք, որ առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը առաջարկում են դարձնել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատարանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ: Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ: Պետտուրքի գործող նվազագույն չափը 1500 դրամ է: Արբիտրաժի վճռի կատարողական թերթի տրամադրման համար պետտուրք չի գանձվի: Պետական տուրք չի գանձվի դիտորդական կազմակերպությունների կողմից ներկայացված, ընտանիքում բռնության կանխարգելման գործերով հայցերի, հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play