Այսօր Արցախի հարավային թևում նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են. ԱՀ ԱԻՊԾ


Այսօր Արցախի հարավային թևում նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են. ԱՀ ԱԻՊԾ

  • 08-03-2021 10:23:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:
 
«Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան, որոնումները կշարունակվեն վաղը:
 
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն»:
 
 ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play