Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Կանանց տոնի առթիվ


Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Կանանց տոնի առթիվ

  • 08-03-2021 11:19:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կանանց տոնի առթիվ շնորհավորանք է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Շնորհավորական խոսքում, մասնավորապես ասված է.
 
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
 
 
Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Կանանց տոնի առթիվ:
 
Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը:
 
Պատահական չէ, որ մեր արժեհամակարգում կնոջ հանդեպ վերաբերմունքը սիրո, հարգանքի ու մեծարանքի վրա հիմնված խոր արմատներ ունի: Իսկ ամենից առաջ կինն ընտանիքի և օջախի ջերմությունն ու ամրությունն է, ոգևորության ու ներշնչանքի աղբյուր:
 
Պետության և մեր ընտանիքների համար այս ծանր օրերին ամուր եղեք և շարունակեք ամրացնել երկրի ու ազգի ապագայի հիմքերը:
 
Դուք ազգապահպան առաքելություն ունեք, որը նվիրումով եք իրականացնում բոլոր ժամանակներում եւ բոլոր իրավիճակներում:
 
Առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք բոլորիդ, ձեր ընտանիքներին և օջախներին»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play