Շախմատի բարձրագույն վարպետության դպրոցի նախագիծը արժանացել է դրական եզրակացության


Շախմատի բարձրագույն վարպետության դպրոցի նախագիծը արժանացել է դրական եզրակացության

  • 10-03-2021 18:54:25   | Հայաստան  |  Սպորտ

 
 
Երևանում կստեղծվի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց: «Ուրախությամբ հայտնում եմ, որ Երևանի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոցի նախագիծն արժանացավ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը»,-հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
 
Նա նշել է նաև, որ Երևանի շախմատի ֆեդերացիայի սույն նախաձեռնությունը լուրջ առաջընթաց է խոստանում իմաստուն խաղում Հայաստանում շարունակական հաջողությունների ապահովման և պրոֆեսիոնալ ուսուցման գործում: 
 
Մարտի 16-ին Երևանի ավագանու հերթական նիստում մարզադպրոցի նախագիծը կլինի օրակարգային: 
 
«Շախմատի զարգացման և նոր մակարդակի փոխադրման մեր աշխատանքներում, վստահ եմ, այս մարզադպրոցը շրջադարձային նշանակություն է ունենալու»,-ընդգծել է Հայրապետյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ